11:12  ,  27 նոյեմբերի, 2023

Լուկա Մոդրիչի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ակումբային ռեկորդ է սահմանել, հաղորդում է իսպանական Marca-ն։

Մոդրիչը Արքայական ակումբի պատմության մեջ 35 տարեկանից հետո ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։

Մոդրիչը 161 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում 35 տարեկան դառնալուց հետո։

Նա գերազանցել է 1986-1997 թվականներին «Ռեալում» հանդես եկած դարպասապահ Ֆրանսիսկո Բույոյի ցուցանիշը։

Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել է «Կադիսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում