20:56  ,  25 նոյեմբերի, 2023

«Նյուքասլ Յունայթեդն» ուժեղ էր «Չելսիից»՝ 4:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը, անգլիացի պաշտպան Ջամալ Լասելսը, բրազիլացի հարձակվող Ժոելինտոնը եւ անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնը։ «Չելսիի» միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

«Նյուքասլ Յունայթեդը» 23 միավորով 6-րդն է, «Չելսին» 10-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Չելսի»՝ 4:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 13, Ջամալ Լասելս, 60, Ժոելինտոն, 61, Էնթոնի Գորդոն, 83 - Ռահիմ Ստերլինգ, 23

Հեռացում՝ Ռիս Ջեյմս («Չելսի»), 73, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում