20:34  ,  18 նոյեմբերի, 2023

ATP Finals. Սիները հաղթեց Մեդվեդեւին եւ դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները դուրս եկավ Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչ։ Սիները կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը պարտություն կրեց 3:6, 7:6 (7:4), 1:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով