20:13  ,  17 նոյեմբերի, 2023

ATP Finals․ Ալկարասը հաղթեց Մեդվեդեւին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Թուրինում ընթացող ATP Finals-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) կիսաեզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը խմբային փուլի երրորդ տուրում մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ  6:4, 6:4 հաշվով։

Մեդվեդեւը նախորդ տուրում էր ապահովել կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Մյուս խմբից կիսաեզրափակիչ են դուրս եկել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով