11:03  ,  17 նոյեմբերի, 2023

ATP Finals. Սիները հաղթեց Ռունեին, Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ

Թուրինում անցկացվող ATP Finals-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) խմբային փուլի երրորդ տուրում աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:2, 5:7, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։

Սիները երրորդ հաղթանակը տարավ եւ խմբում գրավեց առաջին տեղը։ Նրա հաղթանակի շնորհիվ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը գրավեց երկրորդ տեղը եւ նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Կիսաեզրափակիչի վերջին ուղեգրին հավակնում են աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը եւ աշխարհի 8-րդ ռակետ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով