11:03 17 նոյեմբերի, 2023Թուրինում անցկացվող ATP Finals-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) խմբային փուլի երրորդ տուրում աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:2, 5:7, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։
Սիները երրորդ հաղթանակը տարավ եւ խմբում գրավեց առաջին տեղը։ Նրա հաղթանակի շնորհիվ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը գրավեց երկրորդ տեղը եւ նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգրին հավակնում են աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը եւ աշխարհի 8-րդ ռակետ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.