22:14  ,  16 նոյեմբերի, 2023

Ռաֆայել Նադալը կվերադառնա կորտ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է առաջիկայում կորտ վերադառնալու մասին։ Շուտով հայտնի կդառնա, թե որ մրցաշարին կմասնակցի Նադալը։

37-ամյա թենիսիստն այս տարվա հունվարին Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ ստացել էր ձախ ոտքի մկանային վնասվածք եւ ապաքինվում էր։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2024 թվականին կավարտի կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով