Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Շախտյորը» հյուրընկալվեց Դոնեցկի «Մետալուրգին»: «Շախտյորի» ֆուտբոլիստները տարան իրենց 15-րդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով:
10-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդոն բացեց հաշիվը, իսկ Մխիթարյանը 23-րդ եւ 37-րդ րոպեներին դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր 15-րդ եւ 16-րդ գոլերն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: 90-րդ րոպեին խաղի վերջին գոլը խփեց Ալեքս Տեյշեյրան:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Մետալուրգի» կազմում առաջին րոպեներից խաղադաշտում էին Գեւորգ Ղազարյանը եւ Կառլեն Մկրտչյանը: 55-րդ րոպեին Ղազարյաին փոխարինեց Արտակ Եդիգարյանը:
Այս հաղթանակից հետո «Շախտյորը» ունի 45 միավոր եւ 14 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» ու «Դնեպրին»: «Մետալուրգը» գտնվում է 9-րդ տեղում:
Ուկրաինայի առաջնություն. 15-րդ տուր
«Մետալուրգ» Դոնեցկ - «Շախտյոր»` 0:4
Էդուարդո, 10, Հենրիխ Մխիթարյան, 23, 37, Ալեքս Տեյշեյրա, 90
«Իլիչեւեց» - «Դնեպր»` 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի