19:52 11 նոյեմբերի, 2012Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Շախտյորը» հյուրընկալվեց Դոնեցկի «Մետալուրգին»: «Շախտյորի» ֆուտբոլիստները տարան իրենց 15-րդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով:
10-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդոն բացեց հաշիվը, իսկ Մխիթարյանը 23-րդ եւ 37-րդ րոպեներին դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր 15-րդ եւ 16-րդ գոլերն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: 90-րդ րոպեին խաղի վերջին գոլը խփեց Ալեքս Տեյշեյրան:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Մետալուրգի» կազմում առաջին րոպեներից խաղադաշտում էին Գեւորգ Ղազարյանը եւ Կառլեն Մկրտչյանը: 55-րդ րոպեին Ղազարյաին փոխարինեց Արտակ Եդիգարյանը:
Այս հաղթանակից հետո «Շախտյորը» ունի 45 միավոր եւ 14 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» ու «Դնեպրին»: «Մետալուրգը» գտնվում է 9-րդ տեղում:
Ուկրաինայի առաջնություն. 15-րդ տուր
«Մետալուրգ» Դոնեցկ - «Շախտյոր»` 0:4
Էդուարդո, 10, Հենրիխ Մխիթարյան, 23, 37, Ալեքս Տեյշեյրա, 90
«Իլիչեւեց» - «Դնեպր»` 0:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.