11:46  ,  16 նոյեմբերի, 2023

Անդրեյ Ռուբլյովն ինքն իրեն վնասվածք է հասցրել՝ ռակետով 6 անգամ հարվածելով ծնկին (տեսանյութ)

Թուրինում ընթացող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը խմբային փուլի երկրորդ տուրում 5:7, 2։6 հաշվով պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին՝ զրկվելով կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Այդ մրցախաղում Ռուբլյովը մի դրվագում վեց անգամ ռակետով հարվածել է ծնկին՝ հասցնելով արնահոսող վնասվածք։ Հետխաղային ասուլիսում Ռուբլյովը հայտարարել է, որ ոչ մի լուրջ բան չկա, առողջական խնդիր չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով