11:46 16 նոյեմբերի, 2023Թուրինում ընթացող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը խմբային փուլի երկրորդ տուրում 5:7, 2։6 հաշվով պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին՝ զրկվելով կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
Այդ մրցախաղում Ռուբլյովը մի դրվագում վեց անգամ ռակետով հարվածել է ծնկին՝ հասցնելով արնահոսող վնասվածք։ Հետխաղային ասուլիսում Ռուբլյովը հայտարարել է, որ ոչ մի լուրջ բան չկա, առողջական խնդիր չունի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.