02:05  ,  16 նոյեմբերի, 2023

ATP Finals. Մեդվեդեւը հաղթեց Զվերեւին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Թուրինում ընթացող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը 1 ժամ եւ 47 րոպեում 7:6 (9:7), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին եւ ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Կարմիր խմբում Մեդվեդեւն առաջին տուրում պարտության էր մատնել աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին, որը երկրորդ տուրում պարտվեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին եւ զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով