15:37  ,  14 նոյեմբերի, 2023

WBC. Սաուլ Ալվարեսը՝ տարվա լավագույն բռնցքամարտիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

33-ամյա Ալվարեսը 5-րդ անգամ է արժանանում աշխարհի լավագույն բռնցքամարտիկի մրցանակին WBC-ի վարկածով։

Այս տարվա մայիսին Ալվարեսը հաղթել էր Ջոն Ռայդեին, իսկ սեպտեմբերին՝ Ջերմել Չարլոյին՝ պաշտպանելով չորս գոտիները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում