10:20  ,  14 նոյեմբերի, 2023

ATP Finals. Մեդվեդեւը պարտության մատնեց Ռուբլյովին (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց Թուրինում անցկացվող ATP Finals-ում (Պրոֆեսիոն թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն)։

Կարմիր խմբի առաջին տուրում Մեդվեդեւը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ եւ պարտության մատնեց 6:4, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 32 րոպե։

Խմբի մյուս մրցախաղում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը պարտվել էր աշխարհի 7-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Փլեյ-օֆֆ դուրս կգան առաջին երկու տեղերը գրաված թենիսիստները։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով