22:34  ,  12 նոյեմբերի, 2023

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:4 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Չելսիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4:

Մանչեսթերյան թիմից դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկան նաեւ շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին եւ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։

«Չելսիի» գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան, անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը, սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը եւ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

«Մանչեսթեր Սիթին» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ երկու տեղերում գտնվող «Լիվերպուլն» ու «Արսենալն» ունեն 27-ական միավոր։ «Չելսին» 10-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:4 (տեսանյութ)

Տիագո Սիլվա, 29, Ռահիմ Ստերլինգ, 37, Նիկոլաս Ջեքսոն, 67, Քոուլ Փալմեր, 90+5, 11մ  - Էրլինգ Հոլանդ, 25, 11մ, 47, Մանուել Ականջի, 45+1, Ռոդրիգո Էրնանդես, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում