Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանը մարտական սամբոյում նվաճեց արծաթե մեդալ:
88 կգ քաշայինների եզրափակիչում Պողոսյանը մրցեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Սաիդ Սաիդաովի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով:
Ավետիք Պողոսյանը եզրափակիչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում