21:52  ,  11 նոյեմբերի, 2023

Մբապեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռեյմսին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Փարիզյան ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 27 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղ նահանջած «Նիցայի» նկատմամբ։ «Ռեյմսը» չորրորդն է՝ 20 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեյմս» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 3, 59, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով