20:29  ,  11 նոյեմբերի, 2023

«Բավարիան» հաղթեց «Հայդենհայմին» եւ բարձրացավ առաջին տեղ, «Շտուտգարտն» ուժեղ էր «Բորուսիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Հայդենհայմին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով։

«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ նաեւ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրոն ու կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

«Բավարիան» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած «Բայերից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Երրորդ տեղում է «Շտուտգարտը», որը 2:1 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային» եւ ունի 24 միավոր։ «Բորուսիան» չորրորդն է՝ 21 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բավարիա» - «Հայդենհայմ»՝ 4:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 14, 44, Ռաֆայել Գերեյրո, 72, Էրիկ Շուպո-Մոտինգ, 85 - Տիմ Կլյանդինստ, 67, Յան-Նիկլաս Բեստե, 70

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:1 (տեսանյութ)

Դենիզ Ունդավ, 42, Սերու Գիրասի, 83, 11մ - Նիկլաս Ֆյուլկրուգ, 36

Չիրացրած 11մ՝ Կրիս Ֆյուրիխ («Շտուտգարտ»), 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով