19:15  ,  10 նոյեմբերի, 2023

Պրեմիեր լիգա․ Պոստեկոգլուն երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող՝ սահմանելով ռեկորդ

Լոնդոնի «Տոտենհեմի» ավստրալացի գլխավոր մարզիչ  Անգելոս Պոստեկոգլուն երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչը։ Հոկտեմբերին «Տոտենհեմը» երեք հաղթանակ է տարել երեք խաղում «Լուտոն Թաունի» (1:0), «Ֆուլհեմի» (2:0) եւ «Քրիսթալ Փելասի» (2:1) նկատմամբ։

58-ամյա մասնագետը պատմության մեջ առաջինն է, ում հաջողվում է նշանակումից հետո երեք ամիս անընդմեջ ստանալ լավագույն մարզիչի մրցանակը։

Պոստեկոգլուն նաեւ առաջինն է, ով Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին երեք ամիսներին է անընդմեջ ստանում մրցանակը։

Նախկին երեք անգամ անընդմեջ լավագույնի մրցանակին արժանացել են նաեւ իտալացի Անտոնիո Կոնտեն, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան եւ գերմանացի Յուրգեն Կլոպը։ Ռեկորդակիրը Գվարդիոլան է, որը 2017-2018 թվականներին չորս ամիս անընդմեջ է ստացել լավագույն մարզիչի մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում