17:56  ,  6 նոյեմբերի, 2023

ATP Finals-ի բոլոր մասնակիցները

Հայտնի է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) բոլոր մասնակիցները։

Նոյեմբերի 12-19-ը Թուրինում անցկացվելիք մրցաշարում տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, երրորդ ռակեռ, ռուսաստանցի Դանիիլ Մեվդեդեւը, չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, 6-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, 9-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը եւ 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն։

ATP Finals 2023-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։ Չեմպիոնը կստանա 4,801 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով