22:29  ,  5 նոյեմբերի, 2023

«Լիվերպուլն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց Պրեմիեր լիգայի նորեկ «Լուտոն Թաունին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Դաշտի տերերը հանդիպման հաշիվը բացեցին 80-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Թահիթ Չոնգի գոլի շնորհիվ։

«Լիվերպուլից» պատասխան գոլը խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

«Լիվերպուլը» 24 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Արսենալը»։ «Լուտոն Թաունը» 17-րդ տեղում է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լուտոն Թաուն» - «Լիվերպուլ»՝ 1:1 (տեսանյութ)

Թահիթ Չոնգ, 80 -  Լուիս Դիաս, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում