11:20  ,  5 նոյեմբերի, 2023

WBC. Նոել Միքայելյանը՝ աշխարհի չեմպիոն

Նոել (Նորայր)  Միքայելյանը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին (թափուր էր) առաջին ծանր քաշային կարգում։

Մայամիում տեղի ունեցած մենամարտում 33-ամյա հայ բռնցքամարտիկը մենամարտեց Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուի հետ եւ նոկդաունի ենթարկեց երրորդ ռաունդում։

Պրոֆեսիոնալ ռինգում Միքայելյանը տարել է 27 հաղթանակ, կրել 2 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում