02:12  ,  4 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա, 13) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան, 6) եւ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 17)։

Կիսաեզրափակիչի մրցախաղերը տեղի կունենան նոյեմբերի 4-ին, եզրափակիչը՝ նոյեմբերի 5-ին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով