02:12 4 նոյեմբերի, 2023Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա, 13) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) դիմակայության հաղթողը։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան, 6) եւ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 17)։
Կիսաեզրափակիչի մրցախաղերը տեղի կունենան նոյեմբերի 4-ին, եզրափակիչը՝ նոյեմբերի 5-ին։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.