21:15  ,  1 նոյեմբերի, 2023

Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերսում»

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

1/8 եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 23-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպուրը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով