18:27  ,  1 նոյեմբերի, 2023

Փարիզ․ Մեդվեդեւը պարտությունից հետո միջնամատ է ցույց տվել երկրպագուներին

Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում պարտվելուց հետո միջնամատ է ցույց տվել երկրպագուներին։

Ռուսաստանցի թենիսիստը երկրորդ շրջանում պարտվել էր աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Մրցախաղի ընթացքում Մեդվեդեւը մրցավարին մի քանի անգամ բողոքել է, որ երկրպագուները խաղարկման ժամանակ չեն պահպանում լռություն եւ սուլում են իրեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով