22:56  ,  30 հոկտեմբերի, 2023

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերսում»

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, ավստրալացի Մաքս Պյորսելի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, սերբ Լասլո Ջերեն։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով