21:27  ,  29 հոկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 24 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին» եւ երրորդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդն է՝ 15 միավոր։ Առաջատարը Լոնդոնի «Տոտենհեմն» է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 26, 11մ, 49, Ֆիլ Ֆոդեն, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում