17:58  ,  29 հոկտեմբերի, 2023

ՊՍԺ-ի հաղթանակը, Մբապեի դուբլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Բրեստին» եւ հաղթեց 3:2 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին։

ՊՍԺ-ն 21 միավոր երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Նիցայից»։ «Բրեստը» 6-րդն է՝ 15 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բրեստ» - ՊՍԺ՝ 2:3 (տեսանյութ)

Սթիվ Մունիե, 43, Ժերեմի լե Դուարոն, 52 - Ուորեն Զաիր-Էմերի, 16, Կիլիան Մբապե, 28, 89

Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում