11:11  ,  29 հոկտեմբերի, 2023

Թայսոն Ֆյուրին հաղթեց Ֆրենսիս Նգանուին (ֆոտո, վիդեո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին հաղթեց խառը մենամարտերի (MMA) ներկայացուցիչ, կամերունցի Ֆրենսիս Նգանուին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած բռնցքամարտի կանոններով մենամարտում։

Երրորդ ռաունդում Նգանուն նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն Ֆյուրին կարողացավ շարունակել մենամարտը, որը տեւեց 10 ռաունդ։

Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ Ֆյուրին ճանաչվեց հաղթող։

Ֆյուրին 35 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում՝ տանելով 34 հաղթանակ։ Մեկ մենամարտ ավարտվել է ոչ ոքի։

Նգանուն նորամուտը նշեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ MMA-ում նա անցկացրել է 20 մենամարտ, տարել է 17 հաղթանակ, կրել 3 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում