19:59  ,  28 հոկտեմբերի, 2023

Նկետիայի հեթ-տրիկը նպաստեց «Արսենալի» հաղթանակին՝ 5:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Էդի Նկետիան։ Մեկ գոլ էլ խփեց պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Արսենալը» 24 միավորով երկրորդն է եւ 3 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 1 միավոր։ Առաջատար «Տոտենհեմն» ունի 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Արսենալ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 5:0 (տեսանյութ)

Էդի Նկետիա, 28, 50, 58, Ֆաբիու Վիեյրա, 88, 11մ, Տակեհիոր Տոմիյասու, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում