16:18  ,  28 հոկտեմբերի, 2023

Թայսոն Ֆյուրին մենամարտից առաջ հանդիպել է Ռոնալդուի հետ (տեսանյութ)

Բրիտանացի բռնցքամարտի Թայսոն Ֆյուրին կամերունցի Ֆրենսիս Նգանուի (խառը մենամարտեր) հետ բռնցքամարտի մենամարտից առաջ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում հանդիպել է Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«Ես քո մեծ երկպագուն եմ։ Մշտապես հետեւում եմ քո խաղին։ Ես հետեւել եմ քեզ «Յունայթեդում», «Ռեալում»։ Դու մեծագույն ֆուտբոլիստն ես»,- ասել է Ֆյուրին։

Ֆյուրի - Նգանու մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Էր Ռիյադում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Մենամարտին հետեւելու համար Սաուդյան Արաբիա են ժամանել բազմաթիվ աստղեր՝ այդ թվում լեգենդար Մենի Պակյաոն, Մայք Թայսոնը, Ռոնալդոն։

Ֆյուրիի անձնական քաշը 125,96 կգ է, Նգանուինը՝ 123,42 կգ։ Մենամարտը կանցկացվի բռնքամարտի կանոններով, 10 ռաունդ։ WBC-ն այս մենամարտի հաղթողի համար պատրաստել է հատուկ չեմպիոնական գոտի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English