21:33  ,  26 հոկտեմբերի, 2023

Աշխարհի չեմպիոն Արման Ադամյանը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող

Ռուսաստանցի Արման Ադամյանը նվաճեց Աբու Դաբիում (ԱՄԷ) անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի ոսկե մեդալը մինչեւ 100 կգ քաշային կարգում։

Այս տարվա աշխարհի չեմպիոնը եզրափակիչում 30 վայրկյանում պարտության մատնեց սերբ Ալեքսանդր Կուկոլին։

Արման Ադամյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում երեք ոսկե մեդալ է նվաճել նաեւ 2019-ին Եկատերինբուրգում եւ 2021-ին՝ Աբու Դաբիում եւ Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում