09:40  ,  24 հոկտեմբերի, 2023

«Տոտենհեմը» 63 տարում լավագույն մեկնարկն է գրանցել Անգլիայի առաջնությունում

Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին 9 խաղերում ցուցադրել է լավագույն արդյունքը 1960 թվականից ի վեր։ Ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուի գլխավորած թիմը 23 միավորով (7 հաղթանակ, 2 ոչ ոքի) գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 58-ամյա մասնագետը նշանակումից հետո առաջին 9 խաղում այսքան միավոր վաստակած առաջին մարզիչն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։

63 տարի առաջ «Տոտենհեմն» Անգլիայի առաջնության առաջին 9 խաղերում տարել է նույնքան հաղթանակ եւ հետագայում դարձել չեմպիոն, հաղորդում է Opta-ն։

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։

Անգելոս Պոստեկոգլուն այս ամռանն է գլխավորել «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում