00:57  ,  24 հոկտեմբերի, 2023

«Տոտենհեմը» հաղթեց եւ դարձյալ առաջինն է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուի գլխավորած թիմից աչքի ընկան հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։

«Տոտենհեմը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ երկու տեղերում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու փոխչեմպիոն «Արսենալն» ունեն 21-ական միավոր։ «Ֆուլհեմը» 13-րդն է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Տոտենհեմ» - «Ֆուլհեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 36, Ջեյմս Մեդիսոն, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում