19:47  ,  23 հոկտեմբերի, 2023

ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի 16-րդ ռակետ, օլիմպիական փոխչեմպիոն, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկան։

Erste Bank Open-ի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով