21:27  ,  22 հոկտեմբերի, 2023

«Աստոն Վիլան» ուժեղ էր «Վեստ Հեմից»` 4:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Վեստ Հեմին» եւ հաղթեց 4:1 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը եւ ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին։

«Աստոն Վիլան» 5-րդ տեղում է՝ 19 միավոր։ «Վեստ Հեմը» 9-րդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Վեստ Հեմ»՝ 4:1 (տեսանյութ)

Դուգլաս Լուիս, 30, 51, 11մ, Օլի Ուոթքինս, 74, Լեոն Բեյլի, 89 - Ջարոդ Բոուեն, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում