23:26  ,  20 հոկտեմբերի, 2023

58 տարեկանում մահացել է եռակի օլիմպիական չեմպիոնուհի Անֆիսա Ռեզցովան

58 տարեկանում մահացել է բիաթլոնի կրկնակի եւ դահուկավազքի օլիմպիական չեմպիոնուհի, ռուսաստանցի Անֆիսա Ռեզցովան, հաղորդում է championat.com-ը։ Հոկտեմբերի 15-ին նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 19-ին գրանցվել է սրտի կանգ։ Այս տարվա մարտին Անֆիսա Ռեզցովան արդեն ունեցել էր սրտի նոպա։ Այն ժամանակ հաջողվել էր փրկել նրա կյանքը։

Անֆիսա Ռեզցովայի մարզական կարիերան տեւել է 15 տարի՝ 1985-2000 թվականներին։

1998թ․ Կալգարիի Օլիմպիական խաղերում նա դահուկավազքում նվաճել է ոսկե եւ արծաթե մեդալ։ 1992թ․ Ալբերվիլի Խաղերում Ռեզցովան բիաթլոնում նվաճել է ոսկե եւ բրոնզե մեդալ։ 1994թ․ Լիլեհամերի Խաղերում Ռեզցովան դարձյալ բիաթլոնում դարձել է ոսկե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում