18:37  ,  19 հոկտեմբերի, 2023

ATP-500. Աշխարհի 10-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 10-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը սենսացիոն պարտություն կրեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում։

Ամերիկացի թենիսիստը մրցեց համաշխարհային դասակարգման 215-րդ համար, ճապոնացի Շինտար Մոչիզուկիի հետ եւ պարտվեց 6:0, 4:6, 6:7 (2:7) հաշվով։

Քառորդ եզրափակիչում Մոչիզուկին կմրցի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ։

Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով