23:13  ,  18 հոկտեմբերի, 2023

Ալկարասը չի մասնակցի Բազելի ATP-500 մրցաշարին

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը չի մասնակցի հոկտեմբերի 23-29-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվելիք ATP-500 շարքի մրցաշարին։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթողը ձախ կրնկի բորբոքում ունի, հաղորդում է AS-ը։

Ալկարասին փոխարինել է աշխարհի 46-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, շվեյցարացի Սթեն Վավրինկան։

Անցած շաբաթ Շանհայում անցկացված «Մասթերս» մրցաշարում Ալկարասը 1/8 եզրափակիչում պարտվել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով