20:08  ,  9 նոյեմբերի, 2012

Չավին, Տորեսը, Խաբի Ալոնսոն եւ Պիկեն չեն հրավիրվել Իսպանիայի հավաքական

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Պանամայի հավաքականի դեմ ընկերական խաղին, հայտնում է Marca-ն:

Ավելացնենք, որ ազգային հավաքական չեն հրավիրվել պաշտպաններ Խերարդ Պիկեն եւ Ալվարո Արբելոան, կիսապաշտպաններ Չավին եւ Խաբի Ալոնսոն եւ հարձակվող Ֆերնանդո Տորեսը:

Դարպասապահներ. Կասիլյաս («Ռեալ»), Վալդես («Բարսելոնա»)

Պաշտպաններ. Ռամոս, Ալբիոլ (երկուսն էլ` «Ռեալ»), Խուանֆրան («Աթլետիկո»), Ալբա, Մոնտոյա (երկուսն էլ` «Բարսելոնա»)

Կիսապաշտպաններ. Բուսկետս, Ֆաբրեգաս, Ինյեստա (բոլորն էլ` «Բարսելոնա»), Խավի Մարտինես («Բավարիա»), Կասորլա («Արսենալ»), Էչեբերիա («Բետիս»), Սուսայետա («Աթլետիկ»), Նավաս («Սեւիլյա»)

Հարձակվողներ. Պեդրո, Վիլյա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Սոլդադո («Վալենսիա»), Մատա («Չելսի»).

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում