19:47  ,  9 նոյեմբերի, 2012

Գեւորգ Ղազարյան. Հենրիխը «Չելսիի» դեմ խաղից հետո տխրել է

«Շախտյորը» շատ ուժեղ մրցակից է, ասել է Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանը:

Վերջին երեք խաղում վաստակել ենք երկու միավոր: Մենք վնասվածք ստացած բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք, իսկ մրցակիցն ուժեղ է: Մենք դիտել ենք նրանց խաղը «Չելսիի» դեմ եւ այլ խաղեր: Սակայն մենք պետք է մտածենք մեր խաղի մասին:

Ես եւ Հենրիխ Մխիթարյանը հաճախ ենք շփվում: «Չելսիից» կրած պարտությունից հետո Հենրիխը տխրել է:

Կարծում եմ` «Մետալուրգի» դեմ խաղում Լուչեսկուն ռոտացիա կիրականացնի հիմնական կազմում»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրի «Շախտյոր» - «Մետալուրգ» Դոնեցկ հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում