16:05  ,  13 հոկտեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն մարզիչը

Լոնդոնի «Տոտենհեմի» ավստրալացի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Սեպտեմբերի «Տոտենհեմը» պարտության էր մատնել «Բարնլիին» (5:2), «Շեֆիլդ Յունայթեդին» (2:1), «Լիվերպուլին» (2:1), ոչ ոքի խաղացել «Արսենալի» հետ (2:2)։

Պրեմիեր լիգայի 8 տուրից հետո «Տոտենհեմը» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Անգելոս Պոստեկոգլուն այս ամռանն է գլխավորել «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում