20:58  ,  11 հոկտեմբերի, 2023

«Մասթերս»․ Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Անդրեյ Ռուբլյովը 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:5 հաշվով։

Անդրեյ Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերը։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով