20:08  ,  9 հոկտեմբերի, 2023

«Մասթերս»․ Ալկարասը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 33-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:1), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը պարտության էր մատնել աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով