00:46  ,  9 հոկտեմբերի, 2023

«Նապոլին» պարտվեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի խորվաթ հարձակվող Յոսիպ Բրեկալոն։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը 11-մետրանոցից գրավեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսում «Ֆիորենտինան» եւս երկու գոլ խփեց եւ հասավ հաղթանակի։

«Ֆիորենտինան» 17 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին» եւ չորրորդն է։ «Նապոլին» 5-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» - «Ֆիորենտինա»՝ 1:3 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 45+5, 11մ - Յոսիպ Բրեկալո, 7, Ջակոմո Բոնավենտուրա, 63, Նիկոլաս Գոնսալես, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով