21:27  ,  8 հոկտեմբերի, 2023

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին (տեսանյութ

«Արսենալը» 20 միավորով հավասարվեց առաջատար «Տոտենհեմին» եւ երկրորդն է։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տեղում է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0

Գաբրիել Մարտինելի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում