19:03  ,  8 հոկտեմբերի, 2023

«Լիվերպուլն» ու «Նյուքասլ Յունայթեդը» բաց թողեցին հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 17 միավորով երրորդն է։ «Բրայթոնը» 6-րդն է՝ 16 միավոր։

«Աստոն Վիլան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին՝ 1:1:

«Աստոն Վիլան» 16 միավորով 5-րդն է, «Վուլվերհեմփթոնը» 14-րդ տեղում է՝ 8 միավոր։

Լոնդոնի «Վեստ Հեմը» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

«Վեստ Հեմը» 7-րդն է՝ 14 միավոր։ «Նյուքասլ Յունայթեդն» ունի 13 միավոր եւ 8-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)

Սիմոն Ադինգրա, 20, Լյուիս Դանք, 78 - Մոհամեդ Սալահ, 40, 45+1, 11մ

«Վեստ Հեմ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:2 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 8, Մոհամեդ Կուդուս, 89 - Ալեքսանդր Իսակ, 57, 62  

«Վուլվերհեմփթոն» - «Աստոն Վիլա»՝ 1:1 (տեսանյութ)

Հվան Հի Չան 53 - Պաու Տորես, 55

Հեռացում՝ Մարիո Լեմինա («Վուլվերհեմփթոն»), 90+4, երկրորդ դեղին քարտ

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում