18:55  ,  7 հոկտեմբերի, 2023

«Ինտերը» բաց թողեց 2 գոլի առավելությունը եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում Միլանի «Ինտերն» ընդունեց «Բոլոնիային» եւ բաց թողեց երկու գոլի առավելությունը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։ 2 րոպե անց իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Բոլոնիայից» աչքի ընկան իտալացի հարձակվող Ռիկարդո Օրսոլինին եւ հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեեն։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։

«Ինտերը» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Միլանին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բոլոնիան» 8-րդն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 2:2 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Աչերբի, 11, Լաուտարո Մարտինես, 13 - Ռիկարդո Օրսոլինի, 19, 11մ, Ջոշուա Զիրկզեե, 52

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

«Ջենոա» - «Միլան»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով