17:30  ,  7 հոկտեմբերի, 2023

«Տոտենհեմը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Լուտոն Թաունին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 52-րդ րոպեին խփեց հոլանդացի պաշտպան Միկի վան դե Վենը։

«Տոտենհեմը» 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր է առաջ երկրորդ տեղ նահանջած չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լուտոն Թաունը» 17-րդն է՝ 4 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լուտոն Թաուն» - «Տոտենհեմ»՝ 0:1 (տեսանյութ)

Միկի վան դե Վեն, 52

Հեռացում՝ Իվ Բիսումա («Տոտենհեմ»), 45+4, երկրորդ դեղին քարտ

«Բարնլի» - «Չելսի»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Էվերտոն» - «Բորնմուտ»՝ 18:00

«Ֆուլհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 18:00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 18:00

«Քրիսթալ Փելաս» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում